Fitch-ը Հայաստանին տվել է  «B+» վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ. Սուրկով
Տնտեսություն
10:53 09/06/2016

Fitch-ը Հայաստանին տվել է «B+» վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ. Սուրկով

2016թ-ի հունվարին «Ֆիթչ» (Fitch Ratings) վարկանիշային միջազգային գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը տվել է  «B+» վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ: Այս մասին այսօր Երևանում առաջին անգամ կազմակերպված Fitch միջազգային վարկանիշային ընկերության կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ընկերության  ԱՊՀ-ի և Սևծովյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դմիտրի Սուրկովը:

Նրա խոսքերով՝ ՀՀ-ին հաջորդ վարկանիշը կտրվի այս տարվա հուլիսի 22-ին:

Դմիտրի Սուրկովն ասաց, որ տարածաշրջանում տրված վարկանիշների քանակը 301 է. ամենախոշորը Ռուսաստանը, Ղազախստանն ու Ուկրաինան են:

«Հայաստանին մինչև օրս տվել ենք  3 վարկանիշ, բայց հույս ունենք, որ այստեղ կընդլայնենք մեր ներկայությունը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ մինչև օրս   Fitct-ը վարկանիշ է շնորհել Ամերիաբանկին և Արդշինբանկին:

Անդրադառնալով Հայաստանում կոնֆերանսի անցկացմանը՝ Դմիտրի Սուրկովը նշեց, որ իրենք այստեղ չէին լինի, եթե վերջին տարիներին չլիներ կառուցողական և արդյունավետ համագործակցությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ; 

Սուրկովը նշեց նաև, որ Fitch-ն ունի  100 տարվա պատմություն: Ներկայումս ընկերությունն ունի երկու գրասնեյակ Նյու Յորքում և Լոնդոնում, իսկ աշխատակիցների թիվը հասնում է 100-ի: Ընկերությունը տրամադրում է ֆինանսական լուծումներ, հետազոտական աշխատանքներ և կանխատեսումներ: Բացի այդ, իրականացնում է  հատուկ մշակված վերապաստրաստումներ, ինչպես նաև կրթական գործընկերության ծրագրեր:

Placeholder
Fitch-ը Հայաստանին տվել է «B+» վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ. Սուրկով