Մեկնարկում է «Grand Chess Tour» մրցաշարքի Փարիզի փուլը
Սպորտ
14:39 09/06/2016

Մեկնարկում է «Grand Chess Tour» մրցաշարքի Փարիզի փուլը

Այսօր մեկնարկում է «Grand Chess Tour» մրցաշարքի Փարիզի փուլը: Մրցաշարի մասնակիցներն են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Լորան Ֆրեսինեն:

Ինրպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարն անցկացվելու է արագ և կայծակնային շախմատի կանոններով: Հունիսի 9-ին և 10-ին խաղարկվելու են արագ, իսկ 11-ին և 12-ին կայծակնային շախմատի պարտիաները:
 

Placeholder
Մեկնարկում է «Grand Chess Tour» մրցաշարքի Փարիզի փուլը