Մեր վերջնական նպատակն այն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց  ցեղասպանությունը. փոխարտգործնախարար
Քաղաքական
14:41 09/06/2016
Հայաստան

Մեր վերջնական նպատակն այն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. փոխարտգործնախարար

Ներկա փուլում հարցադրումն այն է, որ տեղի ունենա Հայոց  ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ միջազգային ճանաչման գործընթացում:

«Մեր վերջնական նպատակն այն է, որ ինքը՝ Թուրքիան ճանաչի», - ասաց նա:

Շավարշ Քոչարյանը կարևորեց այն հանգամանքը, ըստ որի՝ Գերմանիան հիմք ընդունեց այն, որ ինքը, ըստ էության, հանդիսացել է այդ հանցագործության մեղսակից:

«Իսկ եթե մեղսակիցը ընդունում է իր մեղքը, իսկ բուն հանցագործություն կատարողը ժխտում, դա արդեն առնվազն տաօրինակ է», - նշեց փոխարտգործնախարարը:
 

Placeholder
Մեր վերջնական նպատակն այն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. փոխարտգործնախարար