Ազատված փոխնախարարներից մեկը վարչապետի մտերիմն է. նա նոր պաշտոն կստանա. ՀԺ
Օրվա մամուլ
09:43 10/06/2016

Ազատված փոխնախարարներից մեկը վարչապետի մտերիմն է. նա նոր պաշտոն կստանա. ՀԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ երեկ աշխատանքից ազատվեցին գյուղատնտեսության 3 փոխնախարարներ, որոնցից Սամվել Գալստյանը,  «Հայկական ժամանակ»-ի՝ տեղեկություններով, առաջիկայում նշանակվելու  է նախարարություններից մեկի վարչության պետ:

«Գալստյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր դեռևս 2003 թվականից: Նա համարվում է Հովիկ Աբրահամյանի մերձավորներից: Երբ Աբրահամյանը Արարատի մարզպետն էր, նա մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն էր: Եվ հիմա վարչապետի հովանավորությամբ չի մնա առանց աշխատանքի ու նոր պաշտոնի կնշանակվի»:

Placeholder
Ազատված փոխնախարարներից մեկը վարչապետի մտերիմն է. նա նոր պաշտոն կստանա. ՀԺ