Կոտրել են «Ալյանս» կուսակցության` Գյումրիի գրասենյակի ապակիները. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:39 10/06/2016

Կոտրել են «Ալյանս» կուսակցության` Գյումրիի գրասենյակի ապակիները. «Հրապարակ»

Հունիսի 9-ին անհայտ անձինք Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի 8 հասցեում գործող «Ալյանս» կուսակցության գրասենյակի ուղղությամբ քարեր են նետել, ապակիներ կոտրել:

«Հրապարակ»-ի հետ զրույցում «Ալյանսի» խոսնակն ասել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:00-ի սահմաններում, այդ պահին կառույցի անդամները եղել են գրասենյակում: Կառույցը պատրաստվում է դեպքի առթիվ հաղորդում ներկայացնել ոստիկանություն: Հիշեցնենք, որ աշնանը Գյումրիում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ալյանսը»։

Placeholder
Կոտրել են «Ալյանս» կուսակցության` Գյումրիի գրասենյակի ապակիները. «Հրապարակ»