Առաջին երեք միասնական քննության բողոքարկումներն ուղարկվել են ԳԹԿ
Կրթություն, գիտություն
14:20 10/06/2016
Հայաստան

Առաջին երեք միասնական քննության բողոքարկումներն ուղարկվել են ԳԹԿ

Այսօր առավոտյան Գնահատման և թեստավորման կենտրոն են ուղարկվել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննության  բողոքարկումները,-Panorama.am-ին տեղեկացրեց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը:

«Երեկ մինչև ժամը 18:00 բողոքարկումները քննական կենտորններում հավաքվել են, ուղարկվել ԳԹԿ, այսօր առավոտից սկսել են դրանց դասակարգումը և վերլուծումը, որից հետո նոր կտրամադրվի բողոքարկման հանձնաժողովին»,-ասաց նա:

ԳԹԿ տնօրենը նշեց, որ առայժմ հայտնի չէ, որքան բողոքարկում կա և հիմնականում ինչ գծով են, բայց դրանք այդքան էլ շատ չեն:

Նրա խոսքերով, դրանից մեջ կան դիմումներ, որոնք վերաբերում են երկրորդ անգամ քննություն մասնակցելու թույլտվություն ստանալուն. «Երկրորդ անգամ մասնակցության հնարավորություն ստանում են այն դիմորդները, որոնք առաջինի ժամանակ վատ են զգացել, բժշկի և կենտրոնի ղեկավարի թույլտվությամբ ընդհատել են քննությունը,  բայց եթե շարունակել է մինչև վերջ նստել և գրել, այլևս չի թույլատրվում»:

Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները քննակենտրոններում կփակցվեն կիրակի օրը:

Placeholder