Լատվիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել առանց հերթի վիրահատվելու պատճառով
Քաղաքական
12:51 10/06/2016
Աշխարհ

Լատվիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել առանց հերթի վիրահատվելու պատճառով

Լատվիայի առողջապահության նախարար  Գունտիս Բելեվիչը հրաժարականի դիմում է ներկայացրել այդ երկրի վարչապետին: Կառավարության ղեկավար Մարիս Կուչինսկին ընդունել է դիմումը: Լրատվամիջոցի փոխանցմամբ, հրաժարականին նախորդել էր վիրահատության շուրջ սկանդալը:

Մամուլը գրել էր, որ նախարարն օնկոլոգիական կենտրոնում առանց հերթագրվելու վիրահատության է ենթարկվել: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ձեռնամուխ է լինելու պետպատվերի շրջանակում վիրահատվողների հերթացուցակիների կրճատմանը:

Վարչապետն ընդգծել է, որ շտապ պետք է գտնեն նոր նախարարին, որպեսզի նախաձեռնած բարեփոխումներն արագ իրականացվեն:

Placeholder
Լատվիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել առանց հերթի վիրահատվելու պատճառով