Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեփան Դիոնը հաստատել է, որ Կանադան նախնական կապեր է հաստատել Իրանի հետ՝ երկրների միջև հարաբերությունների վերականգնման համար բանակցություններն սկսելու ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչեով «CBC News»-ին։
«Այո բանակցություններն սկսվել են պաշտոնական մակարդակում», -հայտարարել է նա, բայց չի մեկնաբանել տեղեկություննեը, թե բանակցությունները երկու երկրների միջև ընթանում են Նյու Յորքում։
«Չեմ մեկնաբանի։ Սովորաբար, երկրները, որոնք ցանկանում են վերականգնել կապերը, դա անում են աստիճանաբար, քայլ առ քայլ՝ չեզոք գոտում», -ասել է նա։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Կանադան կապերը խզել էր Իրանի հետ 2012 թվականին՝ նրան մեղադրելով Սիրայի դեմ զենք-զինամթերք դուրս բերելու մեջ։