Տրիկոտաժեղենի, գորգեղենի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Տնտեսություն
18:55 11/06/2016
Հայաստան

Տրիկոտաժեղենի, գորգեղենի արտադրության ծավալները շարունակում են նվազել

2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 55.8%-ով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2016թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 6.9 տոննա գորգեր և գորգեղեն, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 15.6 տոննա:

Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 988.5 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2015թ-ի հունվար-ապրիլին՝  1 088.4  հազար հատ: Այստեղ արտադրության ծավալները նվազել են 9.2%-ով:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում  նվազել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2015թ-ի հունվար-ապրիլին  հանրապետությունում արտադրվել է 3 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 0.8 տոննա, ինչը 73.3 տոկոսով պակաս է:

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին չորս ամիսներին 3.5 անգամ աճել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը. 2015թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է  1 341.2  հազար զույգ գուլպեղեն, իսկ 2016 թ-ին՝ 4 643.9 հազար զույգ:

 

Placeholder
Տրիկոտաժեղենի, գորգեղենի արտադրության ծավալները շարունակում են նվազել