Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:18 11/06/2016

Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր. ԼՂՀ ՊՆ

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Ըստ աղբյուրի, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:

Նշվում է նաև, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Placeholder
Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր. ԼՂՀ ՊՆ