Մահացել է դերասան Դայնեկոն
Մշակույթ
11:47 13/06/2016
Աշխարհ

Մահացել է դերասան Դայնեկոն

Այսօր գիշերը 47 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասան, երգիչ և հեռուստահաղորդավար Ալեքսեյ Դայնեկոն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է դերասանի կինը՝ Ելենա Լոգացկայան:

«Ալյոշան այսօր մահացավ... Չեմ կարող դրան հավատալ, չեմ ուզում դրան հավատալ», -գրել է կինը:

ТАСС-ի փոխանցմամբ, Դայնեկոյի  մահվան պատճառն առայժմ հայտնի չէ:

Դերասանը նկարահանվել է քրեական բնույթի 30-ից ավելի սերիալներում՝ «Բալզակյան տարիք», «Սերը և այլ հիմարություններ» և այլն:

Placeholder
Մահացել է դերասան Դայնեկոն