Նախագահը շնորհավորել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
Մշակույթ
13:42 13/06/2016
Հայաստան

Նախագահը շնորհավորել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և բեղմնավոր գրական գործունեություն: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ձեր ստեղծագործությամբ կրկին ամերիկյան գրականություն բերելով Հայոց ցեղասպանության թեման՝ համաշխարհային հանրությանը մեկ անգամ ևս հիշեցրիք մեր ժողովրդի ողբերգության և վերածննդի մասին:

Բարձր բարոյականություն և կախարդիչ հմայք ունեցող Ձեր գործերը սիրվել և գնահատվել են թե՛ բազմահազար ընթերցողների և թե՛ գրականագետների կողմից, ինչի վառ վկայությունը վերջերս Ձեզ շնորհված Պուլիցերյան մրցանակն է:

Ձեր ստեղծած գրականությունը համամարդկային է և մնայուն:
Հայաստանում սիրում են Ձեզ և հպարտանում Ձեզնով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: 

Placeholder
Նախագահը շնորհավորել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ