5202 դիմորդ վաղը միասնական քննություն կհանձնի «Օտար լեզվից»
Կրթություն, գիտություն
12:39 13/06/2016

5202 դիմորդ վաղը միասնական քննություն կհանձնի «Օտար լեզվից»

Հանրապետության դիմորները վաղը միասնական քննություն կհանձնեն «Օտար լեզու» առարկայից (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն):

Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ քննությունները կանցկացվեմ հանրապետության 30 քննական կենտրոններից 28-ում:

«Անգլերենից քննություն կհանձնի 4830 դիմորդ, գերմաներենից՝ 191, ֆրանսերենից՝ 172, իսպաներենից 8, իտալերենից` ընդամենը 1 դիմորդ»,-տեղեկացրեց Արա Իսպիրյանը:

Placeholder