«Արցախյան պատերազմն ու մեր հերոս զինվորները» ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում
Մշակույթ
09:19 13/06/2016
Հայաստան

«Արցախյան պատերազմն ու մեր հերոս զինվորները» ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում

«Նարեկացի» արվեստի միությունում այսօր կբացվի Լևոն Աթոյանցի լուսանկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է 90-ականների պատերազմական իրողությունները: ՆԱՄ-ից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ցուցահանդեսին կներկայացվեն նաև օպերատոր, լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրենց մարտական ոգին և քաջությունը ցուցաբերած զինվորների լուսանկարները:  

Միջոցառման սկզբում կցուցադրվի Լևոն Աթոյանցի նկարահանած «Որտե՞ղ էիր, մա՛րդ աստծո» ֆիլմից մի հատված: Որպես օպերատոր 1994 թվականին մեկնելով Արցախ՝ Լևոն Աթոյանցի դարձել է Արցախյան պատերազմի վավերագրողներից մեկը:

«Արցախյան պատերազմն ու մեր հերոս զինվորները» ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 19-ը: Մուտքն ազատ է:

Placeholder
«Արցախյան պատերազմն ու մեր հերոս զինվորները» ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում