Դիմորդները՝ հանձնած միասնական քննությունների մասին
Կրթություն, գիտություն
10:52 14/06/2016
Հայաստան

Դիմորդները՝ հանձնած միասնական քննությունների մասին

Դիմորդներն այսօր միասնական քննություն են հանձնում «Օտար լեզու» առարկայից (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն):

Երևանի թիվ 170 դպրոցի քննական կենտրոնում անգլերեն լեզվից քննություն է հանձնելու 230 դիմորդ: Քննական կենտրոնի ղեկավար, ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանը քննության մեկնարկից առաջ Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ 230-ից դիմորդից  քննության են ներկայացել 221-ը:

«Դիմորդներն ավելի պատրաստված ու բանիմաց են նախորդ տարիների համեմատ, երևի դրան նպաստել է նաև ավագ դպրոցը»,-նշեց նա:

Դիմորդներից Ինեսա Կարապետյանը նշեց, որ մինչ այս քննություն է հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, արդյունքներից գոհ չէ. «Այդքան էլ գոհ չեմ, շտեմարաններում էլ թերություններ կային՝ գրականության հարցերի հետ կապված»:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվել ցանկացող Վլադիմիր Բարսեղյանն էլ նշեց, որ դժգոհությունների չունի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանձնած քննությունից. «Այսօր անգլերեն եմ հանձնում, դեռ պետք է քննություն հանձնել «Հայոց պատմություն առարկայից: Ամենաշատն անհանգստանում էի «Հայոց լեզու և հայ գրականություն»-ից, որից 13 միավոր եմ ստացել»:

Հռիփսիմե Թորոսյանն էլ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից 19 միավոր է ստացել, նշում է, որ բողոքներ չունի, սպասելիքներն արդարացել են, ցանկանում է ընդունվել ԵՊՀ  արևելագիտության ֆակուտետ:

 

Placeholder