Նվիրում հայ զինվորին. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա բարեգործական համերգ
Մշակույթ
11:26 14/06/2016

Նվիրում հայ զինվորին. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա բարեգործական համերգ

Հունիսի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, որը կրում է  «Նվիրում հայ զինվորին» խորագիրը:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, երեկոյի ընթացքում, հայ և գերմանացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը /մեցցո սոպրանո/, Արմինե Խաչատրյանը /սոպրանո/, Արմինե Վարդանյանը /սոպրանո/, Լուիզա Երեմյանը /սոպրանո/, Նարինե Ադոնցը       /սոպրանո/, Տաթև Թադևոսյանը /սոպրանո/, Անուշ Մարտիրոսյանը /մեցցո սոպրանո/, Կիմ Սարգսյանը /բարիտոն/, Էլեն Կիրակոսյանը /դաշնամուր/: Գեղարվեստական ղեկավար՝ Աննա Մայիլյան:

  Համերգը բարեգործական է. երեկոյի ընթացքում հանգանակված ողջ հասույթը կտրամադրվի ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին: Մուտքն ազատ է:                                                                                                                                                                                          

 

 

Placeholder