Չինաստանն ու Մեծ Բրիտանիան ընդդեմ ահաբեկչության կուժեղացնեն համագործակցությունն անվտանգության բնագավառում
Քաղաքական
11:20 14/06/2016
Աշխարհ

Չինաստանն ու Մեծ Բրիտանիան ընդդեմ ահաբեկչության կուժեղացնեն համագործակցությունն անվտանգության բնագավառում

Չինաստանն ու Մեծ Բրիտանիան պայմանավորվել են ուժղացնել անվտանգության, մասնավորապես՝ իրավապահ համակարգի, արդարադատության ոլորտում  համագործակցությունը: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին ասվում է անվտանգության հարցերով երկկողմ բանակցությունների վերաբերյալ հաղորդագրությունում:

Երկկողմ բանակցություններին մասնակցել են Չինաստանի կոմունիստական կուսակցության իրավա-քաղաքական քարտուղար Վան Յունցին և Բրիտանիայի վարչապետի խորհրդական Մարկ Լեյլ Գրանտը:

«Կողմերը համաձայնել են, որ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության առաջ ծառացած վտանգի դեմ երկու երկրների շահերից ելնելով պետք է զարգացնել ահաբեկչության դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը համաձայնել են ստեղծել համագործակցության մեխանիզմներ՝ իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար, դիվանագիտական առաքելությունները և տնտեսական շահերը սահմաններից դուրս: Չինաստանը և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը ճնշելու տեղեկատվության և փորձի փոխանակման տեսանկյունից:

Կողմերը նաև կուժեղացնեն իրավապահ համակարգի շուրջ համագործակցությունը, որպեսզի տեղում չեզոքացվի համացանցի միջոցով տարատեսակ սադրանքները, ահաբեկչական ակտի կազմակերպման, ֆինանսավորման գործողությունները:

Placeholder
Չինաստանն ու Մեծ Բրիտանիան ընդդեմ ահաբեկչության կուժեղացնեն համագործակցությունն անվտանգության բնագավառում