Նավթի էժանացումը ամենաուղղակի ազդեցությունն է  ունենում ՀՀ տնտեսության վրա. ՀԺ
Օրվա մամուլ
09:34 15/06/2016
Հայաստան

Նավթի էժանացումը ամենաուղղակի ազդեցությունն է ունենում ՀՀ տնտեսության վրա. ՀԺ

Համաշխարհային շուկայում  արձանագրվում է  նավթի գնի շարունակական  նվազում:  Անցած 6 օրերի  ընթացքում նավթը  էժանացել է  ավելի քան 6.5 տոկոսով:  «Բրենտ»  տեսակի  նավթի մեկ բարելի գինը այս ընթացքում 52.73 դոլարից հասել է 49.25 դոլարի:

«Նավթի էժանացումը ամենաուղղակի ազդեցությունն է  ունենում ՀՀ տնտեսության վրա:  Մեր տնտեսության կախվածությունը  մասնավոր  տրանսֆորմացիաներից չափազանց մեծ է, իսկ նավթի էժանացումը  ուղղակիորեն  հանգեցնում է ռուսական ռուբլու  արժեզրկմանը, իսկ Հայաստան ուղարկվող  տրանսֆերտների  մեծագույն մասը  հենց ռուբլիով է:  Միայն վերջին օրերին, նավթի էժանացմանը զուգահեռ, ռուբլին դոլարի նկատմամբ  արժեզրկվել է  3.5 տոկոսով: 

Ինչպես բազմիցս նշել ենք, կառավարության տնտեսական  բլոկի պաշտոնյաները  մասնավոր զրույցներում  նշում են,  թե քանի որ կառավարությունը իրական քայլեր  չի իրականացնում  մեր տնտեսության  արդիականացման  և բիզնես խթանման ուղղությամբ, ուստի տնտեսական վիճակը  կարող է բարելավել  միայն տրանսֆերտների աճի և պղնձի  թանկացման շնորհիվ: Բայց ինչպես տեսնում ենք  տրանսֆերտների աճը  ապահովող  նավթի գները նվազելու միտումներ  են դրսևորում, իսկ պղնձի  գինը շարունակում է մնալ վերջին 7 տարիների ամենացածր մակարդակի սահմաններում՝ 4500 դոլար մեկ տոննայի դիմաց»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Placeholder
Նավթի էժանացումը ամենաուղղակի ազդեցությունն է ունենում ՀՀ տնտեսության վրա. ՀԺ