68 դիմորդ բողոքարկել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները
Կրթություն, գիտություն
14:35 15/06/2016
Հայաստան

68 դիմորդ բողոքարկել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները բողոքարկել է 68 դիմորդ, որից 14-ը Երևանից: Տվյալները Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:

Նա նշեց, որ բողոքների մեջ 50-ից ավելի դիմում տեխնիկական բնույթի են եղել. «13 բողոքարկումները վերաբերել են շտեմարանում առկա թեստերի անհամապատասխանությանը: Որոշ դիմումներ էլ ուղղակի խնդրանքներ էին՝ քննությունների երկրորդ փուլին մասնակցելու համար»:

Հիշեցնենք, որ քննությանը մասնակցել էր 6023 դիմորդ:

Placeholder