Գուրգեն Հովհաննիսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Սպորտ
14:50 15/06/2016
Հայաստան

Գուրգեն Հովհաննիսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Անապայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում պարտվել է ռուս մարզիկին և նվաճել արծաթե մեդալ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունից վերադառնում է  4 մեդալով՝ 3 բրոնզե և մեկ արծաթե:

Բրոնզե մեդալներ էին նվաճել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 9 բռնցքամարտիկներ:

Placeholder
Գուրգեն Հովհաննիսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն