Երիտասարդական պալատի տեղում կառուցվում է ավազի հանք. Հրաչ Պողոսյան
Մշակույթ
16:02 15/06/2016
Հայաստան

Երիտասարդական պալատի տեղում կառուցվում է ավազի հանք. Հրաչ Պողոսյան

Երիտասարդական պալատի տեղում՝ հենց քաղաքի կենտրոնում, կառուցվում է ավազի հանք,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երիտասարդական պալատի ճարտարապետներից Հրաչ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե Երիտասարդական պալատի տեղում ի վերջո ի՞նչ է կառուցվելու:

Ըստ նրա, մրցույթում շահել էր ճապոնացի ճարտարապետը նախագիծը, սակայն այն կորավ, քանի որ կառուցապատողը սնանկացավ:

«Մարտունեցի մարդ էր, Ռուսաստանում ճանապարհաշինարարությամբ էր զբաղվում: Հետո սնանկացավ: Հիմա ոչ ինքը կա, որ նախագիծը, ոչ գումար, ոչ էլ հույս կա, որ մի օր կհարստանա, կսկսի դրանով զբաղվել: Ճարտարապետն էլ, քանի որ չստացավ իր նախագծի  իրականացման համար գումարը, գնաց: Անորոշ է»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե որպես կառույցի հեղինակ որևէ իրավունք չունե՞ք, Հ. Պողոսյանն ասաց. «Բացարձակապես: Դատարակ տեղի վրա ի՞նչ իրավունք ունենամ»:

Երիտասարդների պալատը նախագծել են ճարտարապետներ Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը: Բացումը  տեղի է ունեցել 1979 թվականի ապրիլի 7-ին: Այն համալիր կառույց էր և իր մեջ ներառում էր լողավազան, նորապսակների սրահ, ռեստորաններ, դիսկոտեկ և այլն: Շենքը քանդվել է  2006 թ-ին:

 

Placeholder
Երիտասարդական պալատի տեղում կառուցվում է ավազի հանք. Հրաչ Պողոսյան