Հայաստանի և Արցախի դիմորդները վաղը միասնական քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից
Կրթություն, գիտություն
16:35 16/06/2016
Հայաստան

Հայաստանի և Արցախի դիմորդները վաղը միասնական քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից

Հանրապետությունում հերթական միասնական քննությունը կանցկացվի հունիսի 17-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից, Երևանի 10 և մարզերի 19 քննակենտրոններում:

Քննությանը կմասնակցի հանրապետության 5328 դիմորդ: Տվյալները Panorama.am-ին տեղեկացրեցին  Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնից:

Արցախի ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանն էլ հայտնեց, որ հանրապետության 4 քննակենտրոններում մաթեմատիկայից քննություն կհանձնի 377 դիմորդ:

Placeholder