ԱՄՀ-ն Հայաստանին 22 մլն դոլար կտրամադրի
Տնտեսություն
11:28 16/06/2016
Հայաստան

ԱՄՀ-ն Հայաստանին 22 մլն դոլար կտրամադրի

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)   38 ամսյա  ծրագրի շրջանակներում Հայաստանին 22 մլն դոլար տրամադրելու որոշումը:

Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական էջից

Այսպիսով, այդ ծրագրի շրջանակում ընդահանուր առմամբ Հայաստանին տրամադրվում է 71.53 մլն դոլար: Ծրագիրը հաստատվել է 2014-ի մարտի 7-ին:

Այն ուղղված է տնտեսական գործունեության աջակցությանը, աղքատության կրճատմանըմ գնաճի կայունացմանը, հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնմանը, տնտեսական գործունեության հետընթացի հակազդմանը:

Հիմանդրամում փաստել են, որ Հայաստանը, չնայած դժվարին արտաքին ազդեցություններին, կարողացել է ընդհանուր առմամբ բավարար քայլեր կատարել, նպատակների մեծ մասը կատարվել են:

ԱՄՀ փոխնախագահը ներկայացրել է Հայաստանի կառավարության կատարած բարեփոխումները, իրականացված միջոցառումներն ու դրանց արդյունքները:

Հիմնադրամի հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Նոր Հարկային օրենսգիրքը, որը վերջերս է մտել Ազգային ժողովի օրակարգ, մեծ հնարավորություն է ընձեռում ընդլայնելու հարկային բազան՝ կրճատելով հարկային արտոնությունները եւ ուշադրություն դարձնելով առկա բացերի վրա, ինչը կապահովի հարկային համակարգի կարգավորումը եւ կբարելավի տնտեսական աճին միտված ծախսերը»:

Նշենք, որ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Placeholder
ԱՄՀ-ն Հայաստանին 22 մլն դոլար կտրամադրի