ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, հնարավոր է, դաշինքով մասնակցեն առաջիկա ընտրություններին. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:46 17/06/2016
Հայաստան

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, հնարավոր է, դաշինքով մասնակցեն առաջիկա ընտրություններին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Դաշնակցության և Հանրապետականի «ամուսնությունից» հետո «հարսնաքուր» ԲՀԿ-ն ու «խաչեղբայր» ՀԱԿ-ը կրկին սիրահարվել են միմյանց, և չի բացառվում, որ առաջիկայում կրկին միություն կազմեն` ներգրավելով նաև այլ ուժերի։

Այդ առնչությամբ արդեն խոսակցություններ կան, ու չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի կողմից կառավարվող ԲՀԿ-ն ու Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ն  ընդհանուր դաշինքով մասնակցեն ԱԺ ընտրություններին. փողը՝ ԲՀԿ-ից, կառույցներն ու ընդդիմադիր իմիջը՝ ՀԱԿ-ից ֆորմատով, չթողնելով, որ փոշիանա Գագիկ Ծառուկյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից հետո անտեր մնացած էլեկտորատը,  ինչին դեմ չէ նաև Սերժ Սարգսյանը»:

Placeholder
ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, հնարավոր է, դաշինքով մասնակցեն առաջիկա ընտրություններին. «Հրապարակ»