Արա Աբրահամյանն  այդպես էլ չի կողմնորոշվում՝ մասնակցի ընտրություններին, թե հրաժարվի  այդ գաղափարից. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:42 17/06/2016
Հայաստան

Արա Աբրահամյանն այդպես էլ չի կողմնորոշվում՝ մասնակցի ընտրություններին, թե հրաժարվի այդ գաղափարից. «Ժողովուրդ»

Ռուսաստանի հայերի միության նախագահ  Արա Աբրահամյանն  այդպես էլ չի կողմնորոշվում՝ ի վերջո,  նոր կուսակցություն հիմնի և մասնակցի 2017 թվականի  խորհրդարանական ընտրություններին, թե հրաժարվի  այդ գաղափարից։ 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ վերջերս նա կրկին փորձել է  Սերժ Սարգսյանից «դաբրո» ստանալ,  վերջինս նրան միանշանակ ասել է, որ գործարար-քաղաքականություն  տարբերակն իր սրտով չէ, և դրա վառ ապացույցը Գագիկ Ծառուկյանի հետ  տեղի ունեցած  հայտնի պատմությունն է։  Ու եթե Աբրահամյանը  որոշի,  այնուամենայնիվ, կուսակցություն հիմնել՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ ինքը չի կարող ո՛չ պատգամավոր և ո՛չ էլ նախարարի պաշտոնի հավակնել, ՌԴ քաղաքացի է, ապա հավանականությունը մեծ է, որ երբ անգամ գումար ներդնելով կարողանա իր  կուսակիցներին խորհրդարան գործուղել, ապա ինչ-որ պահից  նրանք իրեն չեն «լքի» ու իշխանությունների հետ  ինքնուրույն  գործարքի մեջ չեն մտնի։

Placeholder
Արա Աբրահամյանն այդպես էլ չի կողմնորոշվում՝ մասնակցի ընտրություններին, թե հրաժարվի այդ գաղափարից. «Ժողովուրդ»