Շազելի նոր ֆիլմով տրվելու է Վենետիկի 73-րդ կինոփառատոնի մեկնարկը
Մշակույթ
18:15 17/06/2016
Աշխարհ

Շազելի նոր ֆիլմով տրվելու է Վենետիկի 73-րդ կինոփառատոնի մեկնարկը

Ամերիկացի ռեժիսոր Դեմեն Շազելի նոր «Լա-լա լենդ» (La La Land ) ֆիլմով կբացի Վենետիկի 73-րդ կինոփառատոնը:  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է աշխարհում հնագույն կինոստուգահեստի տնօրինությունը: Փառատոնը կայանալու է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը:

«Մոլագարություն» (Whiplash, 2014) երաժշտական հոգեբանական դրամայի հեղինակը կրկին դիմել է  ամերիկյան երաժշտական ավանդույթներին: Փառատոնի գեղարվեստական ղեկավարի Ալբերտո Բարբերայի խոսքով,  այն «անսովոր մաներայով» պատմում է «մյուզիքլի ոսկե դարի» մասին:

Ֆիլմում նկարահանված են  հայտնի աստղեր Էմմա Սթոունը և  Ռայան Գոսլինգը:


 

Placeholder
Շազելի նոր ֆիլմով տրվելու է Վենետիկի 73-րդ կինոփառատոնի մեկնարկը