Մայ Աթոռ. Խոր Վիրապի զանգակատան վերանորոգումն ավարտին է մոտենում
Մշակույթ
12:53 17/06/2016

Մայ Աթոռ. Խոր Վիրապի զանգակատան վերանորոգումն ավարտին է մոտենում

Վերանորոգվում է Խոր Վիրապ եկեղեցու վթարված զանգակատունը: Աշխատանքների իրականցումը ծրագրված էր դեռ անցած տարի:

«Ֆինանսական միջոցների սղության պատճառով աշխատանքները չհաջողվեցին իրականացնել: Այս տարի այդ միջոցներն առկա են: Եկեղեցու խաչքավորը հանձն է առել նորոգության իրականացման համար անհրաժեշտ ծախսերը»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նրա խոսքով, աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, այս շաբաթվա ընթացքում եկեղեցու զանգակատունն արդեն վերանորոգված կլինի:

Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում   Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

XIX դ. վերջին քանդել են Խոր Վիրապի Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից եռակամար սրահը և կառուցել սյունազարդ զանգակատուն:

Placeholder
Մայ Աթոռ. Խոր Վիրապի զանգակատան վերանորոգումն ավարտին է մոտենում