Արցախի նախագահն ու Լևոն Մկրտչյանը  քննարկվել են Արցախում գիտության  զարգացման հարցեր
Քաղաքական
13:21 17/06/2016

Արցախի նախագահն ու Լևոն Մկրտչյանը քննարկվել են Արցախում գիտության զարգացման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին:

Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, քննարկվել են Արցախում գիտության ու կրթության զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և  սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Placeholder
Արցախի նախագահն ու Լևոն Մկրտչյանը քննարկվել են Արցախում գիտության զարգացման հարցեր