Հրաչ Բաբայանը «Ռիո-2016»-ին կմասնակցի «սպիտակ քարտով»
Սպորտ
12:00 17/06/2016
Հայաստան

Հրաչ Բաբայանը «Ռիո-2016»-ին կմասնակցի «սպիտակ քարտով»

Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների թիվը ավելացավ ևս մեկով:

Հայաստանի 29-րդ օլիմպիականն է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը, ով Խաղերին կմասնակցի «Սպիտակ քարտով»: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

20-ամյա հրաձիգը Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի մասնակից է: Այնտեղ նա սահմանել է Եվրոպայի երիտասարդական ռեկորդ: Նանկինի պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է:

Placeholder
Հրաչ Բաբայանը «Ռիո-2016»-ին կմասնակցի «սպիտակ քարտով»