Թուրքիայի հավաքականի պարտությունից հետո ամենուր ծաղրում են ոչ թե խաղացողներին, այլ Էրդողանին
Աշխարհում
12:09 18/06/2016

Թուրքիայի հավաքականի պարտությունից հետո ամենուր ծաղրում են ոչ թե խաղացողներին, այլ Էրդողանին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակում երեկ կայացած Իսպանիա-Թուրքիա հանդիպումն ավարտվեց 3:0 արդյունքով: Գերմանական  մամուլն  արձանագրել է, որ պարտությունից հետո սոցկայքերում ծաղրում են ոչ թե ֆուտբոլիստներին, այլ այդ երկրի նախագահին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հումորային գրառումերը հիմնականում վերաբերում են Էրդողանի՝ Իսպանիայի նկատմամբ  ձեռնարկելիք խիստ միջոցներին.

«Պարոն Էրդողանը հենց նոր հետ կանչեց Իսպանիայում Թուրքիայի դեսպանին»,-գրել է FrauZimt-ը: 

«Շնորհավորում եմ, Իսպանիա: Հիանալի խաղ էր ու հաղթանակ: Բայց մտածել եք, թե ինչ է անելու Էրդողանը ձեզ»,-գրել է մեկ ուրիշը:

«Կարծում եմ, Էրդողանը կդատապարտի Իսպանիային»,-արձագանքել է մեկ այլ օգտատեր

«Հիմա պարոն Էրդողանը արգելելո՞ւ է իսպանացիների մուտքը Թուրքիա»,-«մտահոգվել» է մեկ ուրիշը:

Նշենք, որ սոցկայքերի հայ օգտատերերն էլ հարևան երկրի նախագահի հնարավոր քայլերի վերաբերյալ մեկնաբանություններ արել էին:

«Գուշակեք ո՞վ ա վաղը Մադրիդից Անկարա կանչվելու»,-գրել էր բլոգեր Տիգրան Քոչարյանը:

«3:0... Հե՜նց նոր թուրք դեսպանը զանգեց ավիակասսա ու տոմս պատվիրեց առաջին իսկ ռեյսի համար»,-արձագանքել էր մեկ ուրիշ օգտատեր:

«Կամ էլ մարզիչին ու թիմին չի թողնի երկիր մտնեն, կհռչակի դավադիր ու դավաճան...»,-գրել էր մյուսը:

Ցանցում նաև ծաղրանկարներ են շրջանառվում.


Placeholder
Թուրքիայի հավաքականի պարտությունից հետո ամենուր ծաղրում են ոչ թե խաղացողներին, այլ Էրդողանին