Օլիմպիական խաղերից առաջ Ռիո դե Ժանեյրոն հայտարարել է ծայրահեղ տնտեսական վիճակի մասին
Տնտեսություն
11:37 18/06/2016
Աշխարհ

Օլիմպիական խաղերից առաջ Ռիո դե Ժանեյրոն հայտարարել է ծայրահեղ տնտեսական վիճակի մասին

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգի իշխանությունները հայտարարել են արտակարգ տնտեսական դրության մասին:  Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները, հիշեցնլոլ, որ մի քանի ամիս անց այստեղ նախատեսված է անցկացնել Օլիմպիական խաղերը: Այդ երկրի ղեկավարությունը խնդրել է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել:

Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ տնտեսական ծանր վիճակի պատաճառով չեն կարողանում իրականացնել Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերի անցկացման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Տարածած փաստաթղթում նշված են արտակարգ միջոցառումները, որոնք թույլ կտան խուսափել անվտանգության, առողջապահության, կրթության, տրանսպորտի ու շրջակա միջավայրի ոլորտներում կոլապսից:

Աղբյուրը նշում է, որ 2016-ին Ռիո դե Ժանեյրոյ ֆինասկան դրությունը հասավ վատագույնի, բյուջեի դիֆիցիտը կազմել է 5.56 մլրդ դոլար: Հունիսի 15-ին Fitch միջազ վարկանիշային գործակալությունը նվազեցրել է երկրի վարկային ցուցանիշը՝ B- -ից հասցնելով  B+-ի:

Placeholder
Օլիմպիական խաղերից առաջ Ռիո դե Ժանեյրոն հայտարարել է ծայրահեղ տնտեսական վիճակի մասին