Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
10:51 18/06/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում  էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները սկսել են աճել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 4,15%-ով՝  հասնելով 48,13 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսի ֆյուչերսներն աճել են  4,43%- ով՝ հասնելով բարելի համար 49,28 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճում են