Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուս ռազմական նկարիչներն այցելել են Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաք:
«Կարևորն այն է, որ սա ուղղակի այց չէ, այլ ինչ տեսնում ենք, վերածվելու են նկարների: Նկարներ, որոնք մնում են դարերով»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է գեղարվեստական արշավախմբի անդմաներից մեկը:
Ըստ նկարիչների, Պալմիրայի ազատագրումն ահաբեկիչներից և ականազերծումը պատմական իրադարձություն է, իսկ ռազմական նկարիչներն իրականացնում են իրենց քաղաքացիական պարտքը ցույց տալով այդ նշանակալի պահը: Բացի այդ, թեժ կետեր այցելություններն արդեն վաղուց մուտք է գործել ռուսական ազգային գեղանկարչության ավանդույթների մեջ:
Նշել են, որ Պալմիրան ժամանակակից արվեստի և քաղաքակրթության բնօրրանն է, որը բարբարոս ահաբեկիչները փորձել էին ոչնչացնել:
«Այն, ինչ ես տեսել եմ, իհարկե, սարսափեցնում է, ցավալի է, կարծես անձնական կորուստ լինի»,- ասել է խմբի անդամներից մեկը:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Այսօր տարվա մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից: Քաղաքն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում: