«Մրգերով համար»՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում
Մշակույթ
09:04 20/06/2016
Հայաստան

«Մրգերով համար»՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում հունիսի 24-25-ին  ներկայացվելու է ռուս դրամատուրգ Ալեքսանդր  Կորովկինի «Մրգերով համար» պիեսը: Բեմադրությունն իրականացրել է երիտասարդ բեմադրիչ Նոռա Գրիգորյանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին թատրոնից:

«Երկարատև քննարկումներից հետո որոշեցինք բեմադրել Ալեքսանդր Կորովկինի «Մրգերով համար» պիեսը: Այստեղ կան գունեղ կերպարներ, ինչը շատ կարևոր է նաև դերակատարի համար, քանի որ հնարավորություն կա ինչ-որ բան հորինելու՝ էլ ավելի գունեղ կերպարը դարձնելու համար: Որոշ լուծում-առաջարկներ, ընդունվեցին և, յուրովի մատուցմամբ, տեղ գտան ներկայացման մեջ: Սիրում եմ ազատ թողնել դերակատարին՝ կերպարն, այսպես ասած, գտնելու հարցում: Ներկայացումը շատ զվարճալի է ստացվել, չկա գռեհիկ հումոր»,- ասել է  բեմադրիչը:

Placeholder
«Մրգերով համար»՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում