Դատարանը ստուգելու է գործարար Լևոն Հայրապետյանի վճռի օրինականությունը
Իրավունք
19:16 20/06/2016
Աշխարհ

Դատարանը ստուգելու է գործարար Լևոն Հայրապետյանի վճռի օրինականությունը

Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 22-ին ստուգելու է գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ Զամոսկվորեցկի դատարանի կայացրած վճռի օրինականությունը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի ապրիլի 14-ի որոշմամբ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը  դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Նա մեղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ:

«Դատարանը հունիսի 22-ին կքննի Հայրապետյանի պաշտպանների բողոքը»,- ասել են դատարանի մամուլի ծառայությունից:

Հետաքննության վարկածով՝ Լ. Հայրապետյանը  փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար է վերցրել` նրա որդու նկատմամբ մեղադրանքը մեղմելու նպատակով, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի վրա: 

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014-ի հուլիսին, երբ Նիցցայից մեկնել էր Մոսկվա: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել էր Հայրապետյանին՝ ուրիշի գույքը յուրացնելու մեղադրանքով: Մեղադրանք առաջադրելու համար հիմք էր հանդիսացել Իզմեստևի ցուցմունքը: Որոշ ժաանակ անց  խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով, իսկ 2015 թ սեպտեմբերից նախաքննական մարմնի որոշմամբ Հայրապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել էր ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին, քանի որ ավարտվել էր օրենսդրությամբ սահմանված կալանքի տակ մնալու առավելագույն ժամկետը:

Placeholder
Դատարանը ստուգելու է գործարար Լևոն Հայրապետյանի վճռի օրինականությունը