Մեկնարկել է iPhone 7–ի արտադրությունը
Տնտեսություն
18:27 20/06/2016
Աշխարհ

Մեկնարկել է iPhone 7–ի արտադրությունը

Թայվանյան Pegatron ընկերությունը սկսել է iPhone 7–ի արտադրությունը: Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում  հայտնել է OnLeaks-ը, գրում է Գազետա.ռու-ն:

Բացի այդ, նշվում է, որ հավանաբար նոր սմարթֆոնների հավաքումը կիրականացնի նաև Foxconn ընկերությունը: Ենթադրվում է, որ նոր սմարթֆոնը կներկայացվի աշնանը:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ նոր  iPhone 7-ը հնարավոր է ստանա SIM քարտի համար երկրորդ սլոտ: Բացի այդ, ի հեճուկս որոշ խոսակցությունների,  iPhone 7–ն, ամեն դեպքում, կունենա ականջակալերի 3.5–միլիմետրանոց անցք:

 

Placeholder
Մեկնարկել է iPhone 7–ի արտադրությունը