Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թեհրանում ահաբեկչական գործողություն է կանխվել,-հաղորդում է Իրանի տեղեկատվության նախարարությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի տեղեկատվության (հետախուզություն) նախարարությունը հաղորդագրության է տարածել, որտեղ նշվում է, որ ԻԻՀ անվտանգության ուժերի ձեռնարկած օպերատիվ գործողությունների շնորհիվ վնասազերծվել է վահաբիներից կազմված ահաբեկչական խումբ, որը նպատակ ուներ մայրաքաղաքում ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Օշնավիե շրջանում ԻՀՊԿ ցամաքային ուժերի զինծառայողների և հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների միջև տեղի ունեցած զինված բախման ժամանակ ԻՀՊԿ-ին հաջողվել էր ահաբեկչական երկու խմբավորում վնասազերծել:
Գործողության արդյունքում՝ 12 հակահեղափոխական է սպանվել, իսկ ԻՀՊԿ-ն տվել է 3 զոհ: