Ֆինանսների,  Էկոնոմիկայի  նախարարությունների  ու ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներ աշխատավարձից երկու անգամ  ավելի շատ  պարգևավճար են  ստանում. ՀԺ
Օրվա մամուլ
09:25 21/06/2016
Հայաստան

Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների ու ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներ աշխատավարձից երկու անգամ ավելի շատ պարգևավճար են ստանում. ՀԺ

 Ֆինանսների և էկոնոմիկայի  նախարարությունների  ու Պետեկամուտների  կոմիտեի  աշխատավարձերն  ու հավելավճարը  միասին  կազմում են մոտ 460 մլն դրամ։  Բայց այս  3 գերատեսչությունների  աշխատողների  միայն պարգևատրման  գումարը 960 մլն դրամ է։  Այսինքն, այս երեք գերատեսչությունների  աշխատողները յուրաքանչյուր ամիս  երկու անգամ  ավելի շատ  պարգևավճար են  ստանում, քան աշխատավարձ. գրել  է «Հայկական ժամանակ»-ը:

«Իհարկե, այդ հաճույքը ոչ բոլոր աշխատողներին է բաժին  ընկնում, ինչպես ամենուրեք,  այստեղ էլ կան արտոնյալներ, կամ թեկուզ՝ արժանիներ և շարքային աշխատողներ։ Սակայն  վճարման  տեսակետից դա անհասկանալի իրավիճակ է։  Ինչու են այս գերատեսչություններում  իրական վարձատրության չափից  եռակի ցածր աշխատավարձ նշանակում։  Սա հավանաբար այս գերատեսչությունների, մասնավորապես  ՊԵԿ-ի  արտաբյուջետային գումարն է։  ՊԵԿ-ը ոստիկանությունից հետո  մեծությամբ երկրորդ  արտաբյուջետային  բյուջե ունեցող  գերատեսչությունն է։  Իսկ այդ գումարները  գոյանում են  հիմնականում տույժ և տուգանքներից»,-հավելել է թերթը:

Placeholder
Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների ու ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներ աշխատավարձից երկու անգամ ավելի շատ պարգևավճար են ստանում. ՀԺ