Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Ռոբերտ Մլքեյանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ
Մշակույթ
18:14 21/06/2016
Հայաստան

Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Ռոբերտ Մլքեյանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ռոբերտ Մլքեյանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:
Դուք մեր խմբերգային արվեստի նվիրյալներից եք, որը ճանաչված և գնահատված է նաև արտերկրում: Ձեր գործունեության փայլուն դրսևորումներից են Կոմիտասի երգերի հոգեպարար կատարումները Ձեր ղեկավարած՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կողմից:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

Placeholder
Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Ռոբերտ Մլքեյանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ