Հայաստանի և Ղազախստանի  միջև առևտրայի ուղիներ փնտրելու հետ կապված խնդիր է դրվել. դեսպան
Քաղաքական
18:15 21/06/2016
Հայաստան

Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրայի ուղիներ փնտրելու հետ կապված խնդիր է դրվել. դեսպան

Հայաստանի և Ղազախստանի միջև  առևտրաշրջանառության ծավալի ավելացումը, բիզնեսի, սուբյեկտների միջև տնտեսական կապերի ամրապնդումը, ներրդումների ներգրավումը բարեկեցիկ կյանքի հիմքն են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

Ըստ նրա կարծիքի՝ եթե չապահովեն իրենց քաղաքացիների համար սոցիալ-տնտեսական  բարենպաստ պայմաններ, դժվար կլինի խոսել հասարակության, պետության զարգացման մասին: Դեսպանի խոսքով, այս  համատեքստում իրենց առջև մի քանի խնդիր են դրել՝  և զբոսաշրջության ոլորտում, և Հայաստանի և Ղազախստանի  միջև  առևտրայի ուղիներ փնտրելու հետ կապված:

Թիմուր Ուրազաևն ասաց, որ իրենք դիտարկում են նոր ուղղություն՝ Իրանով: Ըստ դեսպանի, տնտեսական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է անել առավելագույնը՝  փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:

Դեսպանի ներկայացմամբ՝ Ղազախստանում  պաշտոնական  տվյալներով բնակվում է 30 հազար հայ: 

Placeholder
Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրայի ուղիներ փնտրելու հետ կապված խնդիր է դրվել. դեսպան