Հայաստանի և Իրանի հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ
Սպորտ
17:50 21/06/2016
Տարածաշրջան

Հայաստանի և Իրանի հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իրանի բասկետբոլի մեծահասակների և երիտասարդական թիմերի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նախապատրաստվելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը՝ բասկետբոլի Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Իրանի թիմի հետ: Խաղերը կկայանան հունիսի 24-ին և 25-ին:

Նախկին «Միկա» մարզադահլիճում կայանալիք առաջին խաղը նախատեսված է հունիսի 24-ին` ժամը 17:00-ին, որտեղ կմրցեն Հայաստանի երիտասարդական թիմը և Իրանի ազգային հավաքականը: Իսկ ժամը 19:00-ին կկայանա Հայաստանի հավաքական - Իրանի երիտասարդական հավաքական հանդիպումը:

Հունիս 25-ին` ժամը 15:00-ին, կմրցեն Հայաստանի երիտասարդական հավաքականը և Իրանի երիտասարդական հավաքականը: Ժամը 17:00-ին տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքական - Իրանի ազգային հավաքական հանդիպումը:
 

Placeholder
Հայաստանի և Իրանի հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ