Վարչապետ. Անհրաժեշտ է անցնել խնայողության խիստ ռեժիմի
Քաղաքական
18:05 21/06/2016
Հայաստան

Վարչապետ. Անհրաժեշտ է անցնել խնայողության խիստ ռեժիմի

Կառավարությունում այսօր սկսվել են 2017-2019 թթ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվելիք միջնաժամկետ ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ քննարկումները: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մասնավորապես, քննարկվել են ըստ ոլորտների ներկայացված ծրագրերը և առաջնահերթությունները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, նշել է, որ կառավարությունը պետք է վերանայումներ կատարի միջնաժամկետ ծրագրային ծախսերում և հանձնարարել է կրճատել այն ծախսերը, որոնք էական ազդեցություն չունեն ընդհանուր արդյունքի և գերատեսչությունների բնականոն գործունեության վրա:

Ըստ աղբյուրի՝  նա ասել է, որ անհրաժեշտ է անցնել խնայողության խիստ ռեժիմի և նվազեցնել պետական կառավարման համակարգի ծախսատարությունը, կոչ է արել պետական գերատեսչությունների ղեկավարներին լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրենց ղեկավարած կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
 

Placeholder
Վարչապետ. Անհրաժեշտ է անցնել խնայողության խիստ ռեժիմի