Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները կդիմեն դատարան
Իրավունք
17:06 21/06/2016
Հայաստան

Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները կդիմեն դատարան

Միջազգային մեգա-աստղ Էրոս Ռամազոտիի  մենահամերգը Երևանում նախատեսված էր ապրիլի 26-ին: Համերգը, ինչպես հիշում ենք, չկայացավ: Մինչ այս պահը տոմս գնած քաղաքացիներին չեն վերադարձվել տոմսերի գումարները: Նախապես հայտարարվել էր, որ տոմսերի գումարի վերադարձը սկսելու է մայիսի 26-ից: Հետո ժամկետը հետաձգվեց: Հիմա «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի գումարները կարող են վերադարձնել միայն սեպտեմբերից սկսած:

Գայանե Դեմիրչյանը համերգի տոմսեր գնած քաղաքացիներից մեկն է՝ մասնագիտությամբ իրավաբան: Չորս տոմսի համար վճարել է 60 հազար դրամ: Նա պատրաստվում է դիմել դատարան, այդ միջոցով վերադարձնելու գումարը: Տուժած  քաղաքացիներին կոչ է անում միանալ իրեն՝ ներկայացնելու կոլեկտիվ հայց:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը լրագրողների հետ հանդիպմանը հույս հայտնեց, գոնե այս հարցում մեր արդարադատության համակարգը կշարժվի օրենքով:

«Իսկ օրենքը միանշանակ սպառողների կողմն է»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները կդիմեն դատարան