Նավթի համաշխարհային գներն այսօր անկում են գրանցել
Տնտեսություն
15:42 21/06/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն այսօր անկում են գրանցել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում  էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն այսօր անկում են գրանցել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Ըստ աղբյուրի՝  Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,38%-ով՝  հասնելով 49,18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսի ֆյուչերսներն էլ անկում են ապրել  0,47%- ով՝ հասնելով բարելի համար 50,41 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գներն այսօր անկում են գրանցել