Կառավարությունն այսօր 50 մլն դրամ կնվիրի Լիսկային. ՀԺ
Օրվա մամուլ
09:29 23/06/2016
Հայաստան

Կառավարությունն այսօր 50 մլն դրամ կնվիրի Լիսկային. ՀԺ

Այսօր կառավարությունը  հարկային արտոնություն է տալու  Սյունիքի մարզպետ  Սուրիկ Խաչատրյանին  և նրա եղբորը՝ Սասուն Խաչատրյանին  պատկանող «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանը։  Այս ընկերությունը  մարզի Ծղուկ  համայնքում  պետք է կառուցի  4 մգվտ  փոքր հիդրոոէներգոկասկադ: Օգտագործելու են  նշված տարածքի գետերի պետենցիալը՝ էլեկտրաէներգիա  է արտադրելու համար։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Կառավարության որոշման  նախագծի  համաձայն, այս  նպատակով  Խաչատրյան եղբայրները  պետք է 1,9 մլրդ դրամի  ներդրում  կատարեն, որից մոտ  489 մլն դրամի  պետք է  Չինաստանից հիդրոգեներատորներ, հիդրոտուրբինաներ  և այլ սարքավորումներ  ձեռք բերեն։  Եվ հենց  այդ սարքավորումների  ներմուծման համար  սահմանին  գանձվող  ավելացրած արժեքի  հարկի  վճարումն էլ  կառավարությունը  Խաչատրյան  եղբայրների  համար  հետաձգում է 3 տարով։ 

ԱԱՀ-ն  մեր երկրում  20 տոկոոս է, այսինքն՝ այս հարկատեսակի մասով  գանձվելիք մոտ  100 մլն դրամի կամ 200.000 դոլարի վճարումն է  3 տարով  հետաձգելու
Թերթը նշել է, որ  սա Ս. Խաչատրյանի  համար մեծ գումար չէ:

«Նրա մեքենաներից մեկը միայն այդքան  կարժենա, եթե, իհարկե՝ ոչ ավելի թանկ։  Ավելին, մեկ այլ որոշմամբ  կառավարությունն  այս սարքավորումների ներկրումն ազատում է մաքսատուրքից»,-հավելել է թերթը:

Placeholder
Կառավարությունն այսօր 50 մլն դրամ կնվիրի Լիսկային. ՀԺ