Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բունդեսթագը իրավունք ունի կայացնել այսպիսի որոշում և մենք այն կայացրեցինք։ Սա պարզ է։ Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե դա անհնար է»,-այս մասին ասաց Գերմանայի Բունդեսթագի պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Աքսել Ֆիշերը՝ պատասխանելով Panorama.am-ի լրագրողի այն հարցին, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից հետո թուրքական կողմը դիմել է Սահմանադրական դատարան, ի՞նչ կարող է լինել արդյունքը։
Հարցին, թե ինչպես է գնահատում Թուրքիայի արձագանքը Ցեղասպանության ճանաչմանը՝ պատգամավորը նշեց, որ իսկապես զարմացած է, քանի որ իրենք իրավունք ունեն քննարկել քաղաքական հարցեր և կարող են լինել տարբեր կարծիքներ։
Իսկ թե ինչպես է անդրադարձել Ցեղասպանության ճանաչման բանաձևը Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա Ֆիշերն ասաց․ «Գերմանիայի և Թուրքիայի միջև առկա են լավ հարաբերություններ, ինչը կարևոր է, և մենք կպայքարենք լավ հարաբերությունների համար»։
Հարցին, թե ինչպիսին է լինելու Եվրոպայի ապագան, եթե այսօր անցկացվող հանրաքվեով Մեծ Բրիտանիան որոշի դուրս գալ Եվրամիությունից, Աքսել Ֆիշերը վստահորեն պատասխանեց, որ Մեծ Բրիտանիան մնալու է Եվրամիության կազմում և իրենք չեն ունենա ոչ մի խնդիր։