Հունահռոմեականներն ավարտեցին մրցելույթները
Սպորտ
12:10 23/06/2016
Հայաստան

Հունահռոմեականներն ավարտեցին մրցելույթները

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներն ավարտել են ելույթները Ռումինիայում ընթացող Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում:

Հունիսի 22-ին մրցագորգ դուրս եկած 4 հայ ըմբիշներից միայն 55 կգ քաշային Արարատ Մանուչարյանը հնարավորություն ուներ բրոնզե մեդալ նվաճել, սակայն 1:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Այսպիսով՝ Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 1 բրոնզե մեդալով, որը նվաճել է 60 կգ քաշային Գևորգ Խումարյանը:

Ազատ ոճային ըմբիշները մրցելույթները կսկսեն հունիսի 25-ից:
 

Placeholder
Հունահռոմեականներն ավարտեցին մրցելույթները