Դիմորդներն այսօր հանձնեցին վերջին միասնական քննությունը
Կրթություն, գիտություն
16:45 24/06/2016
Հայաստան

Դիմորդներն այսօր հանձնեցին վերջին միասնական քննությունը

Վերջին միասնական քննությունը դիմորդները հանձնեցին այսօր՝ «Ռուսաց լեզու» առարկայից:

«Այսօր ամենափոքր միասնական քննությունն էր: Ամբողջ հանրապետությունից 669 դիմորդ է մասնակցել քննությանը: Քննություններն ընթացել են հանգիստ»,- Panorama.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:

Քննություններն ընթացել են հանրապետությունում ձևավորված 30 քննական կենտրոններից 12-ում:

ԳԹԿ տնօրենը նշեց, որ նախորդ տարիներին էլ «Ռուսաց լեզվից» քննություն հանձնող դիմորդների թիվը քիչ է եղել. «Օտար լեզուներից դիմորդների կողմից շեշտադրումն ավելի շատ դեպի անգլերենն է»:

Հիշեցնենք, որ այս տարի միասնական քննությունների առաջին փուլի արդյունքներով դիմորդների ընդհանուր թիվը եղել է 10390 :

 

Placeholder