Ժպտացող  զինվորն արդեն քայլում է
Առողջություն
11:19 24/06/2016

Ժպտացող զինվորն արդեն քայլում է

Ապրիլյան պատերազմում երկու ոտքից զրկված Դավիթ Գրիգորյանի քայլելու լուրն ավետում է նրա բժիշկը՝ Մկրտիչ Գինոսյանը: Բժիշկը զինվորի հետ լուսանկարը տեղադրել է ֆեյսբուքյան էջում. «Դավիթ Գրիգորյան (ժպտացող տղան)»:

Զինվորը «ժպտացող» մականունը ստացավ սոցցանցերի օգտատերերի կողմից, հոսպիտալում արված գրեթե բոլոր լուսանկարներում նա ժպտում էր:

«Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից....Ազգային հերոս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայություն: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խոստացավ իմ ծննդավայր Նոյեմբերյան զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ»,-«Հայզինվոր»-ին ասել  էր Դավիթը:







Placeholder
Ժպտացող զինվորն արդեն քայլում է