Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անցյալի ողբերգություններին հղումներ են արվում բացառապես միայն օգնելու հիմքեր գցելու համար. Հռոմի Պապի խոսնակ
«Սուրբ Պետրոսի տաճարի արարողությունից հետո որոշ պահեր, իհարկե, եղան թյուրիմացական, բայց, ըստ իս, Սուրբ Աթոռի և Թուրքիայի իրական հարաբերությունները լավն են, չեմ կարծում, թե պատճառ կա մեծ խնդիրներ այստեղ տեսնելու»,-Գյումրիի մամուլի կենտրոնում հայաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հռոմի Պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին՝ պատասխանելով հարցին, ինչպե՞ս կարձագանքի Թուրքիան Հռոմի պապի այցելությանը Հայաստան, հաշվի առնելով Սուրբ Պետրոսի տաճարում 2015 թ. ապրիլի 12-ին կայացած արարողությունից հետո Թուրքիան հակասական տրամադրվեց Վատիկանի հանդեպ:
«Անցյալի պատմակն ողբերգություններին հղումներն արվում են ոչ թե նորոգելու, վերաբացելու համար վերքերը, կոնֆլիկտները, այլ արվում են բացառապես միայն օգնելու հիմքեր գցել փոխադարձ ընկալման, ըմբռնման, երկխոսության, հաշտեցման համար: Միայն այդ նպատակով»,- նշեց նա:
Ֆեդերիկո Լոմբարդին նշեց, որ Հայաստանի նախագահն իր խոսքում այս իմաստով նույնպես լավ ձևակերպումներ ուներ՝ միտված խաղաղությանը, հաշտեցմանը:
«Ինչքան հիշում եմ, նա նույնպես օգտագործեց ներողամտություն բառն այն իմաստով, որով հենց Հռոմի պապն այն օգտագործել էր՝ խոսելով հայ ազգի հիշողության մասին: Խոսքը վերաբերում է ապագան կառուցելուն, որը խաղաղության և հաշտեցման ապագա է, փոխադարձ ընկալման և ներդաշնակության: Սա պետք է աներկբա, հստակ լինի: Սա է մտադրությունը, իսկ եթե թյուր մեկնաբանություն են արվում, Հռոմի պապից կամ ինձանից կախված չէ»,- նշեց ասաց Հռոմի Պապի խոսնակը: